Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 47-ի
Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 47-ի:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Գոյություն ունեցող տվյալներին ավելացել է ևս երեք դեպք:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցվում է կորոնավիրուսի 47 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 1 966 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 259-ը: