Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 24
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Նվազեցման միտում չունենք, ունենք ավելացման միտում, որի մասին հաճախ խոսում ենք: Ցավոք, ունենք ևս մեկ հաստատված դեպք: Հետազոտությունները շարունակվում են»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է նոր կորոնավիրուսի 24 դեպք: