Վրաստանում բացահայտված չէ կորոնավիրուսով վարակված երեք անձի սկզբնաղբյուրը, ամենայն հավանականությամբ երկրում կա ներքին փոխանցում
Շատ մեծ հավանականությամբ ունենք ներքին տարածման նախադեպ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, բացահայտված չէ երեք դեպքի սկզբնաղբյուրը:
«Այս երեքից մեկի դեպքում հույս ունենք, որ հասել ենք սկզբնաղբյուրին և բացահայտել նրան, նա արդեն ինքնամեկուսացված է և հետազոտված, սակայն երկուսի դեպքում իրոք չգիտենք և մեծ հավանականությամբ չենք կարողանա պարզել: Այս երկու դեպքում կարող եմ արձանագրել, որ շատ մեծ հավանականությամբ ունենք ներքին փոխանցման նախադեպ: Սա ահազանգ է ներքին փոխանցման: Դա նշանակում է, որ այս մարդկանց փոխանցվել է ինչ որ մեկից, ով նույնականացված չէ և այդ վարակված անձը երկրում վարակում է նաև այլոց, այս փաստը ուշագրավ է և ահազանգող»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: