Վրաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 252 դեպք, այդ թվում առողջացել է 63 մարդ
Վրաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 252 դեպք, այդ թվում առողջացել է 63 մարդ

Վրաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 252 դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Stopcov.ge-ում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 252 դեպքից առողջացել է 63 քաղաքացի:

Բացի այդ, արտերկրից Վրաստան բուժման նպատակով տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է երեք մարդ:

4 929 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ 405-ը հիվանդանոցում: