Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 911 նոր դեպք, ապաքինվել է 2 421 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 927 նոր դեպք: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 421 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 45 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 66 561 դեպք: Այստեղից ապաքինվել է 49 811 պացիենտ, մահացել է 566 մարդ:
Այս փուլում երկրում կա 16 158 ակտիվ դեպք: 4878 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, 3 181 մարդ կովիդ-հյուրանոցներում, իսկ 8 099 մարդ տնային պայմաններում:
Կարանտինային տարածքում գտնվում է 2 656 մարդ, ինքնամեկուսացման մեջ է 39 721 քաղաքացի:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: