Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք, ապաքինվել է 2 537 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք, ապաքինվել է 2 537 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 295 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 46 817 դեպք: Ապաքինվել է ևս 2 537 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  31 170:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 19 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 381:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 004 քաղաքացի, ստացիոնարում դիտարկման տակ է՝ 4 355 մարդ, կովիդ-հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 2 428: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել  41 քաղաքացի:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 943 դեպք, ապաքինվել էր 1 833 պացիենտ: