Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 595 նոր դեպք, ապաքինվել է 398 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 595 նոր դեպք, ապաքինվել է 398 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 595 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 22 803 դեպք: Ապաքինվել է ևս 398 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  9 401:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 6 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 178:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 408 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 3 155 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1 848: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 351 դեպք: