Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 466 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 466 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 34 800 թեստ, այստեղից 18 765-ը՝ հակագենի արագ և 16 035-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,75%, վերջին 14 օրվանը –4,31%, վերջին 7 օրվանը –4,67%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 384 387 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 957 մարդ, մահացել 5 516 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 334 199 մարդ, օրեկան՝ 8 448:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 52 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 001 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 016 անձ:
Բացի այդ, հուլիսի 15-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 398 նոր դեպք, ապաքինվել է 1 164 պացիենտ: