Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, ապաքինվել է ևս 9 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 810 դեպք:
Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 683:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2915 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 237-ը: