Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 6 նոր դեպք,- տեղեկությունն այս մասին հաստատել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, Հանրապետական կլինիկայի տնօրեն Լևան Գոփոձեն հայտարարել է, որ 6 դրական պատասխան են ստացել իրենց կլինիկայից ուղարկված պացիենտների թեստերից:
Լևան Գոփոձեի խոսքով, երեք օրում նրանց մոտ կորոնավիրուսի վարակակիրների թիվը 3-ից հասել է 17-ի:
Բժշկական հաստատության տնօրենի հայտարարությամբ, նրանց ամեն օր ավելի ու ավելի շատ մարդ է դիմում և դիմելիության հետ մեկտեղ ավելանում է նաև դրական պատասխանների թիվը: