Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 831 դեպք, առավոտյան նշված տվյալները կազմում էր 828:

Ապաքինվածների թիվը կազմում է 694:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3213 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը: