Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք, ապաքինվել է 13 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք, ապաքինվել է 13 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 999 դեպք: Ապաքինվել է ևս 13 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 870:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5001 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 219-ը: