Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 590 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 43 286 թեստ, այստեղից 28 001-ը՝ հակագենի արագ և 15 285-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,28%, վերջին 14 օրվանը –3,53%, վերջին 7 օրվանը –2,97%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք: Այստեղից ապաքինվել է 325 016 մարդ, մահացել 4 565 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 134 602 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 4 565:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 48 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 826 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 693 անձ:
Բացի այդ, մայիսի 28-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 056 դեպք, ապաքինվել էր 1 071 պացիենտ: