Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 980 նոր դեպք, ապաքինվել է 877 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 877 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 579 թեստ, այստեղից 15 598-ը՝ հակագենի արագ և 14 981-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 3,2 %, վերջին 14 օրվանը –2,66%, վերջին 7 օրվանը –2,86%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 367 058 դեպք: Այստեղից ապաքինվել է 352 624 մարդ, մահացել 5 327 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 265 290 մարդ, օրեկան՝ 3 174:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 105 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 729 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 605 անձ:
Երեկ, հունիսի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 010 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ: