Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք, ապաքինվել է 903 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 903 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 23 742 թեստ, այստեղից 12 308-ը՝ հակագենի արագ և 11 434-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,08%, վերջին 14 օրվանը –4,96%, վերջին 7 օրվանը –3,9%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 330 375 դեպք: Այստեղից ապաքինվել է 308 821 մարդ, մահացել 4 442 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 88 522 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 3 130:
Կարանտինային գոտիներում ունենք 67 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 331 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 668 անձ:
Բացի այդ, մայիսի 15-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 576 դեպք, ապաքինվել էր 584 պացիենտ: