Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, ապաքինվել է 636 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, ապաքինվել է 636 մարդ:
Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա փոխանցմամբ, երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 3 022 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 1 137 մարդու մոտ, ապաքինվել էր 1 179 պացիենտ, մահացել 11 մարդ: