Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է 10 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1370 դեպք:
Ապաքինվել է 10 մարդ և նրանց թիվը կազմում է 1108:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 մարդ: