Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 838 նոր դեպք, ապաքինվել է 1515 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 838 նոր դեպք, ապաքինվել է 1515 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 838 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 48 ժամում ապաքինվել է 1515 մարդ: Վերջին երկու օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ:

Վերջին 48 ժամում երկրում կատարվել է 23 081 թեստ, այստեղից 8 261-ը՝ հակագենի արագ և 14 820-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Հուլիսի 3-4-ի դրությամբ 3,62 %, վերջին 14 օրվանը –2,85%, վերջին 7 օրվանը –3,40%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 369 886 դեպք: Այստեղից ապաքինվել է 355 127 մարդ, մահացել 5 373 պացիենտ:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 88 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 030 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 785 անձ: