Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 821 նոր դեպք, ապաքինվել է 866 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 821 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 866 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 38 478 թեստ, այստեղից 23 864-ը՝ հակագենի արագ և 14 614-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,13%, վերջին 14 օրվանը –2,77%, վերջին 7 օրվանը –2,73%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 351 249 դեպք: Այստեղից ապաքինվել է 335 895 մարդ, մահացել 4 982 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 184 718 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 5 970:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 34 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 210 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 635 անձ:
Բացի այդ, հունիսի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 023 նոր դեպք, ապաքինվել է 510 պացիենտ: