Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է հինգ մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին հաղորդում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1168 դեպք: Ապաքինվել է ևս հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 940։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ։ Կարանտինի ռեժիմում է 6596 մարդ։