Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 6 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 6 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1455 դեպք:

Ապաքինվել է ևս 6 պացիենտ և նրանց թիվը կազմում է 1196

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5943 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: