Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք, ապաքինվել է 1 530 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք, ապաքինվել է 1 530 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 530 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 16 972 թեստ, այստեղից 16 256-ը՝ հակագենի արագ և 9 547-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,32%, վերջին 14 օրվանը –4,04%, վերջին 7 օրվանը –4,21%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 337 573 դեպք: Այստեղից ապաքինվել է 318 599 մարդ, մահացել 4 622 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 112 192 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 2 787:

Կարանտինային գոտիներում ունենք 84 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 152 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 669 անձ:

Բացի այդ, մայիսի 22-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 071  դեպք, ապաքինվել էր 680  պացիենտ: