Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1436 դեպք:

Ապաքինվածների թիվը կազմում է 1150:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6018 մարդ: