Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, ապաքինվել է 2 383 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 383 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 27 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13 277 թեստ, այստեղից 7 302-ը հակագենի արագ թեստ, 5 975-ը «Փի Սի ԱՐ»:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-4,99%, վերջին 14 օրվանը 6,48%, վերջին 7 օրվանը 6,01%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 607 155 դեպք, այստեղից ապաքինվել է 578 881 վարակված, մահացել է 8 844 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 749 457 մարդ, օրական պատվաստվել է՝ 6 617 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 պացիենտ, ստացիոնարում հսկողության տակ է 4 569 մարդ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 776 վարակված:
Երեկ, սեպտեմբերի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 132 դեպք, ապաքինվել է 2 956 պացիենտ, մահացել է 30 մարդ: