Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 024 նոր դեպք, ապաքինվել է 3 818 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 024 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 818 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 58 291 թեստ, այստեղից 36 465-ը արագ, իսկ 21 826-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 10,33 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,13 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,46 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 732 965 դեպք, որից 673 640 հիվանդ ապաքինվել է, 10 185 -ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 986 729 պատվաստում, օրական ՝ 3 868 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 546 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 091 վարակված:
Երեկ, նոյեմբերի 2-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 553 նոր դեպք, ապաքինվել է 4 223 պացիենտ, մահացել 47 մարդ: