Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, ապաքինվել է 1 439 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 439 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 9 535 թեստ, այստեղից 5 665-ը՝ հակագենի արագ և 3 870-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը 5,76%, վերջին 14 օրվանը –6,03%, վերջին 7 օրվանը –6,48%:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 62 447 մարդ, օրական ցուցանիշը՝ 1 089:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 322 468 դեպք: Այստեղից ապաքինվել է 302 428 մարդ, մահացել 4 305 պացիենտ:
Կարանտինային գոտիներում ունենք 69 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 481 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 784 անձ:
Բացի այդ, մայիսի 8-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 089 դեպք, ապաքինվել էր 1 489 պացիենտ: