Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 751 նոր դեպք, ապաքինվել է 3 647 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 751 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 647 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 78 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 57 046 թեստ, այստեղից 35 082-ը արագ, իսկ 21 964-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 10,08 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,95 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 10,41 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 766 818 դեպք, որից 700 568 հիվանդ ապաքինվել է, 10 662-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 018 336 պատվաստում, օրական ՝ 6 976 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 806 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 276 վարակված:
Երեկ, նոյեմբերի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 6 021 նոր դեպք, ապաքինվել է 3 792 պացիենտ, մահացել 75 մարդ: