Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 499 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 437 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 712 փորձարկում, այդ թվում 17 922՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 790-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,74%, վերջին 14 օրվանը՝ 1,75%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,64%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 282 260 դեպք, այստեղից ապաքինվել է 273 604 մարդ, մահացել է 3 785 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 212 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 685 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 265 անձ:
Հիշեցնենք, մարտի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 616 նոր դեպք, ապաքինվել էր 268 պացիենտ: