Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, ապաքինվել է 552 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք:
Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում ապաքինվել է 552 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 995 դեպք, այստեղից ապաքինվել է 262 796 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 457:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 869 փորձարկում, այդ թվում 13 410-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 6 459-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2,48 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 2,4 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 2,4 տոկոս:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 285 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 606 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 192 անձ: