Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, ապաքինվել է 1 792 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Վերջին 24 ժամում երկրում վարակից ապաքինվել է 1 792 անձ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 249 693 դեպք, այստեղից ապաքինվել է 236 922 մարդ, մահացել է 2 987 պացիենտ:
Կառավարության վարչակազմի տվյալներով, ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 6 122 թեստ, այդ թվում ՝ 2 697 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 3 425-ը՝ PCR թեստով:
Այսօր, երկրում արձանագրված կորոնավիրուսի 469 նոր դեպքից, 212-ը արձանագրվել է Թբիլիսիում, 33-ը՝ Աջարիայում, 61-ը Իմերեթիում: Քվեմո Քարթլիում արձանագրվել է՝ 31 դեպք, Շիդա Քարթլիում՝ 34, Գուրիայում՝ 12, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 32, Կախեթիում՝ 25, Մցխեթա-Մթիանեթիում՝ 20, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1: