Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1773 դեպք:
Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1325։
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 882, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 390 մարդ: