Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք, ապաքինվել է 4 753 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge կառավարության հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 753 մարդ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 741 թեստ, այդ թվում 31 605-ը հակագենի արագ տեսթ, իսկ 12 136-ը «Փի Սի Ար»:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-10,92%, վերջին 14 օրվանը 10,26%, վերջին 7 օրվանը 9,76%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 549 811 դեպք, այստեղից ապաքինվել է 493 414 վարակված, մահացել է 7 408 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 184 306 մարդ, օրական ցուցանիշը՝ 25 670:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 78 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 7 457 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 840 քաղաքացի: