Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 734 նոր դեպք, ապաքինվել է 3 895 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 734 նոր դեպք, ապաքինվել է 3 895 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 734 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 895 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 174 383 դեպք, այստեղից ապաքինվել է 145 287 պացիենտ, մահացել է 1 614 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 1 126 քաղաքացի, 6 900 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 3 689 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 4 673 նոր դեպք, ապաքինվել էր 3 893 մարդ:

Թողնել մեկնաբանություն