Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 734 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 895 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 174 383 դեպք, այստեղից ապաքինվել է 145 287 պացիենտ, մահացել է 1 614 մարդ:
Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 1 126 քաղաքացի, 6 900 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 3 689 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:
Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 4 673 նոր դեպք, ապաքինվել էր 3 893 մարդ: