Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 357 նոր դեպք, ապաքինվել է 5 772 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 357 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 772 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 76 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 34 361 թեստ, այստեղից 19 776-ը արագ, իսկ 14 585-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,77 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,31 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,01 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 812 246 դեպք, որից 749 699 հիվանդ ապաքինվել է, 11 498-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 095 168 պատվաստում, օրական ՝4 638 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 605 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 157 վարակված:
Երեկ, նոյեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 318 նոր դեպք, ապաքինվել է 2 457 պացիենտ, մահացել 70 մարդ: