Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք, ապաքինվել է 5 277 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 277 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 38 817 թեստ, այստեղից 19 158-ը արագ, իսկ 19 659-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9.53 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 10.02 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9.60 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 784 091 դեպք, որից 716 382 հիվանդ ապաքինվել է, 10 975-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 046 362 պատվաստում, օրական ՝ 4 946 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 216 վարակված:
Երեկ, նոյեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 565 նոր դեպք, ապաքինվել է 2 285 պացիենտ, մահացել 78 մարդ: