Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 666 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 335 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 42 235 թեստ, այստեղից 27 425-ը՝ հակագենի արագ և 14 810-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 8,68%, վերջին 14 օրվանը –6,03%, վերջին 7 օրվանը –6,71%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 407 689 դեպք: Այստեղից ապաքինվել է 376 088 մարդ, մահացել 5 731 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 418 398 մարդ, օրեկան՝ 13 884: Կարանտինային գոտիներում տեղավորված է 64 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 185 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 763 քաղաքացի:
Երեկ, հուլիսի 26-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 264 նոր դեպք, ապաքինվել է 1 665 պացիենտ, մահացել է 26 մարդ: