Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 333 նոր դեպք, ապաքինվել է 5 052 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 333 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ տարածել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 052 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 56 հիվանդ:
stopcov.ge-ի հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 36 951 թեստ, այստեղից 17 772-ը արագ, իսկ 19 179-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,02 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,98 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,94 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 838 639 դեպք, որից 779 510 հիվանդ ապաքինվել է, 11 927-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 152 380 պատվաստում, օրական ՝ 6 545 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 533 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 150 վարակված:
Երեկ, նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 058 նոր դեպք, ապաքինվել է 2 157 պացիենտ, մահացել 61 մարդ: