Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք, ապաքինվել է 736 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 736 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 593 փորձարկում, այդ թվում 3 887-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 706-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը – 3,09%, վերջին 14 օրվանը – 3,84%, իսկ վերջին 7 օրվանը – 3,69%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 228 դեպք, այստեղից ապաքինվել է 254 350 մարդ, մահացել է 3 298 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 446 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 229 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 295 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ, փետրվարի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 404 նոր դեպք, ապաքինվել էր 799 պացիենտ: