Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 712 նոր դեպք, ապաքինվել է 1561 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1561 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 39 126 թեստ, այստեղից 21 775 -ը՝ հակագենի արագ և 17 351-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 6.93%, վերջին 14 օրվանը –6,59%, վերջին 7 օրվանը –7.01%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 416 338 դեպք: Այստեղից ապաքինվել է 381 246 մարդ, մահացել 5 793 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 464 875 մարդ, օրեկան՝ 14 738 : Կարանտինային գոտիներում տեղավորված է 54 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 793 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 963 քաղաքացի:
Երեկ, հուլիսի 29-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 796 նոր դեպք, ապաքինվել է 2 088 պացիենտ, մահացել է 17 մարդ: