Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք, ապաքինվել է 2 243 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 243 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 46 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 15 096 թեստ:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը- վերջին 14 օրվանը 7,06%, վերջին 7 օրվանը 6.65%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 598 396 դեպք, այստեղից ապաքինվել է 565 773 վարակված, մահացել է 8 621 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 671 295 մարդ:
Երեկ, սեպտեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 662 դեպք, ապաքինվել է 3 534 պացիենտ, մահացել է 34 մարդ: