Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 210 նոր դեպք, ապաքինվել է 5 587 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 210 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 587 մարդ, մահացել է 74 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 28 025 թեստ, այդ թվում 15 263-ը հակագենի արագ տեսթ, իսկ 12 762-ը «Փի Սի Ար»:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-7,89%, վերջին 14 օրվանը 9,27%, վերջին 7 օրվանը 8,33%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 564 837 դեպք, այստեղից ապաքինվել է 514 768 վարակված, մահացել է 7 806 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 314 104 մարդ, օրական ցուցանիշը՝ 22 733:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 105 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 7 019 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 415 քաղաքացի:
Երեկ, սեպտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 684 դեպք, ապաքինվել է 2 695 պացիենտ, մահացել է 83 մարդ: