Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 141 նոր դեպք, ապաքինվել է 5 081 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 141 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 081 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 44 հիվանդ:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. վերջին 14 օրվանը՝ 8.94 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,83 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 721 388 դեպք, որից 665 599 հիվանդ ապաքինվել է, 10 089-ը ՝ մահացել:
Երեկ, հոկտեմբերի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 382 նոր դեպք, ապաքինվել է 5 389 պացիենտ, մահացել 42 մարդ: