Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 607 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 607 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 607 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 502 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 447:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5 275 փորձարկում, այդ թվում 2 736-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 539-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2,79 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 2,6 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 2,6 տոկոս:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 318 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 713 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 207 անձ:

Դրա հետ մեկտեղ, փետրվարի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 258 նոր դեպք, ապաքինվել է 571 պացիենտ: