Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 278 դեպք:
Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1058:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 7 708 մարդ: