Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 851 նոր դեպք, ապաքինվել է 5 530 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 851 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 530 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 55 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 22 012 թեստ, այստեղից 13 137-ը արագ, իսկ 8 875-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,41 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,25 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,97 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 814 097 դեպք, որից 755 229 հիվանդ ապաքինվել է, 11 553-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 097 159 պատվաստում, օրական ՝1 644 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 708 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 123 վարակված:
Երեկ, նոյեմբերի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 357 նոր դեպք, ապաքինվել է 5 772 պացիենտ, մահացել 76 մարդ: