Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 800 նոր դեպք, ապաքինվել է 489 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 800 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 489 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 233 879 դեպք, այստեղից ապաքինվել է 223 276 պացիենտ, մահացել է 2 666 մարդ:
Վերջին 24 ժամում կատարվել է 14 839 թեստ, այդ թվում հակագենի արագ 8 253 և PCR-ի 6 586 թեստ:
Այս փուլում երկրում վարակման 7 911 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 901 մարդ: Այս փուլում ունենք 863 ծանր հիվանդ: Ծանր հիվանդներից 279-ը միացված են արհեստական շնչառության սարքին: 765 մարդ գտնվում է կլինիկական հյուրանոցներում: 3 245 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 484 անձ, ինքնամեկուսացման մեջ է 24 279 քաղաքացի:
Հիշեցնենք, հունվարի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 316 նոր դեպք, ապաքինվել էր 382 պացիենտ: