Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք, ապաքինվել է 1 251 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 788 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 251 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 28 532 թեստ, այստեղից 20 349-ը՝ հակագենի արագ և 8 183-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը 5,76%, վերջին 14 օրվանը –6,07%, վերջին 7 օրվանը –6,35%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 324 256 դեպք: Այստեղից ապաքինվել է 303 679 մարդ, մահացել 4 336 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 67 136 մարդ, օրական ցուցանիշը՝ 4 689:
Կարանտինային գոտիներում ունենք 65 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 296 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 775 անձ:
Բացի այդ, մայիսի 10-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 549 դեպք, ապաքինվել էր 1 439 պացիենտ: