Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 398 նոր դեպք, ապաքինվել է 1 164 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 164 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 867 թեստ, այստեղից 16 167-ը՝ հակագենի արագ և 14 700-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4.53%, վերջին 14 օրվանը –4.21 %, վերջին 7 օրվանը –4,65 %:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 382 734 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 491 մարդ, մահացել 5 503 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 324 802 մարդ, օրեկան՝ 7228:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 55 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1065 անձ: