Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 նոր դեպք, ապաքինվել է 531 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 392 նոր դեպք, ապաքինվել է 531 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 392 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 531 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 38 136 թեստ, այստեղից 17 650-ը՝ հակագենի արագ և 20 486-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 3,65 %, վերջին 14 օրվանը –3,17 %, վերջին 7 օրվանը –3,7 %:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 372 685 դեպք: Այստեղից ապաքինվել է 356 780 մարդ, մահացել 5 394 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 277 872 մարդ, օրեկան՝ 4 942:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 71 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 054 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 853 անձ:

Երեկ, հուլիսի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 407 նոր դեպք, ապաքինվել է 591 պացիենտ: